Օրենսդրական նախաձեռնություն
Հոդված 1. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը» բառերով:
Հոդված 2. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում սույն օրենքից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում: