Օրենսդրական նախաձեռնություն
Հոդված 1. «Հանրային առողջապահության մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-114-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության» բառերով, «սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «բարեկեցության» բառով, ինչպես նաև «արտաքին գործերի նախարարության» բառերը փոխարինել «արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: