Օրենսդրական նախաձեռնություն
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 243-րդ հոդվածի վերնագրում և հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բառերը իրենց հոլովաձևերով փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: