Օրենսդրական նախաձեռնություն
Հոդված 1. «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-212-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասում «սոցիալական հարցերի նախարարի» բառերը փոխարինել «բարեկեցության նախարարի» բառերով:
Հոդված 2․ Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում, 12-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերում, 13-րդ հոդվածի 2-րդ մասում, 20-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերում, 21-րդ հոդվածի 1-ին մասում և 25-րդ հոդվածի 2-րդ մասում «սոցիալական հարցերի նախարարություն» բառերը իրենց հոլովաձևերով փոխարինել «բարեկեցության բնագավառի լիազոր մարմին» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով։
Հոդված 3․ Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում «արտաքին գործերի նախարարություն» բառերը փոխարինել «արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն» բառերով:
Հոդված 4․ Օրենքի 22-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «բարեկեցության» բառով,
2) 15-րդ մասում «արտաքին գործերի նախարարությունը» բառերը փոխարինել «արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը» բառերով:
Հոդված 5. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում սույն օրենքից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում: