AntiParliament
ՊատգամավորներԽմբակցություններՔվեարկություններՀանձնաժողովներՎիճակագրություն
AntiParliament

Մեր նպատակն է ավելի թափանցիկ դարձնել Ազգային ժողովի աշխատանքը՝ քաղաքացիներին տրամադրելով ստուգված, հասանելի և հասկանալի տվյալներ։

Հարթակ
ՊատգամավորներՔվեարկություններՆիստեր
Տեղեկատվություն
ԱղբյուրներՄեթոդաբանություն

© 2026 AntiParliament

Հանրային տվյալների հարթակ

AntiParliament
ՊատգամավորներԽմբակցություններՔվեարկություններՀանձնաժողովներՎիճակագրություն

Օրենսդրական նախաձեռնություն

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կոդ՝ Կ-3<sup>24</sup>-07.08.2026-011/0
Պաշտոնական աղբյուր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում` 
 

1) «արտաքին գործերի նախարարություն» բառերը իրենց հոլովաձևերով փոխարինել «արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.
 

2) «արտաքին գործերի նախարար» բառերը իրենց հոլովաձևերով փոխարինել «արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
 

«Հոդված 4. Դիվանագիտական ծառայության խնդիրները
 

1. Դիվանագիտական ծառայության խնդիրներն են միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացնելը, միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերը և իրավունքները պատշաճ ու հետևողական ներկայացնելը, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում արտաքին առևտրի խթանմանը, արտահանման շուկաների հասանելիության ապահովմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավման աջակցմանը նպաստելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելը:»։
 

Հոդված 3. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

2. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում սույն օրենքից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:

Հիմնավորում


Բացել պաշտոնական փաստաթուղթը

Եզրակացություն


Բացել պաշտոնական փաստաթուղթը

Տեղեկանք գործող օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ


Բացել պաշտոնական փաստաթուղթը

ՀՀ կառավարության որոշում


Բացել պաշտոնական փաստաթուղթը

ՀՀ վարչապետի որոշում


Բացել պաշտոնական փաստաթուղթը

Գրություն


Բացել պաշտոնական փաստաթուղթը

Հարցի քննարկման հատուկ ընթացակարգ


Բացել պաշտոնական փաստաթուղթը
AntiParliament

Մեր նպատակն է ավելի թափանցիկ դարձնել Ազգային ժողովի աշխատանքը՝ քաղաքացիներին տրամադրելով ստուգված, հասանելի և հասկանալի տվյալներ։

Հարթակ
ՊատգամավորներՔվեարկություններՆիստեր
Տեղեկատվություն
ԱղբյուրներՄեթոդաբանություն

© 2026 AntiParliament

Հանրային տվյալների հարթակ